«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական շախմատային ստրատեգիայով։ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում։
Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ, ինչի արդյունքում արժանացել էր Սերժ Սարգսյանի խիստ նկատողությանը։ Շարունակելով Նովոյի՝ մարզպետ դառնալու թեման, նշենք, որ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Նահապետ Գեւորգյանը արդեն մի քանի գումարման պատգամավոր է, ու չնայած դրան՝ ոչ մի անգամ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում