Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղետների ռիսկի նվազեցման ճանապարհով Հայաստանը դառնում է դիմակայուն երկիր. ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է

Մայիս 23,2017 11:03

Մայիսի 22-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար:

Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների այլ ներակայացուցիչներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլք:

Աշխատանքային այցի շրջանակում նախարար Դ. Տոնոյանը հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ:

Հանդիպմանը հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի (UNISDR) և առհասարակ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության (ինչպես ՄԱԿ-ի այնպես էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո այլ երկրների հետ, այդ թվում` հարևան) ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստականություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր:

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ նախարարությունը ընդունում և բարձր է գնահատում UNISDR-ի կարևոր դերը՝ Հայաստանին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար, որի շնորհիվ Հայաստանը վերածվել է արձագանքման կողմնորոշում որդեգրած պետությունից ռիսկերի իրազեկության բարձրացման և դիմակայունթյան ստեղծման երկրի՝ ձգտելով կենտրոնացնել ջանքերը՝ Սենդայի գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ:

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն կներգրավվի «Դարձնել քաղաքներն առավել դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին՝ նպատակ հետապնդելով ընդգրկել նոր քաղաքներ, ներկայացնել քույր քաղաքների մշակույթը և երաշխավորել քաղաքային միջավայրում տասը առաջին անհրաժեշտության խնդիրների արդյունավետ կյանքի կոչումը:

Աղետների ռիսկի կառավարման հարցում Դ. Տոնոյանը կարևորել է միասնական իրավական շրջանակը, որն իր մեջ կներառի ինչպես բնակչության պաշտպանությունը, այնպել էլ քաղաքացիական պաշտպանությունը:

Երկրորդ աշխատանքային հանդիպումը Դ. Տոնոյանն ունեցել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ:

Այս հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով այն, որ թե Հայաստանը, թե Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, ունեն աղետային պահպանվող ռիսկեր, որոնք դեռևս ակտուալ են: Հանդիպմանը նախանշվել են նաև երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Պաշտոնյաների քննարկումների համաձայն՝ կտարվեն աշխատանքներ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ:

Նշենք նաև, որ աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը մասնակիցներին ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ՀՀ ազգային ռազմավարությունը:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031