Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 23,2017 11:00

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի կարեւորագույն հատվածն, անկասկած, անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետեւ ելույթի այդ հատվածով նա ցաքուցրիվ արեց իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համարյա 20 տարիներին Հայաստանի որդեգրած ռազմավարությունը։ Առանցքայինը հետեւյալ միտքն էր՝ «Ադրբեջանը, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա»։

Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը՝ պարզապես հիշենք, որ 20 տարի շարունակ ստատուս-քվոյի պահպանումը համարվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր մեծագույն նվաճումը։ Ավելին` համարվում էր, որ մեր գերագույն նպատակը հենց ստատուս-քվոյի փոփոխություն թույլ չտալն է։ Եվ պետական քարոզչամեքենան 20 տարի շարունակ հասարակական գիտակցության մեջ արմատավորում էր այդ գաղափարը։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաները (Ռոբերտ Քոչարյանից սկսած) հայտարարում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է (այսինքն՝ մենք մեր գործն արել ենք ու պիտի համբերությամբ սպասենք, մինչեւ արտաքին աշխարհը պաշտոնապես ընդունի այդ փաստը), անգամ մեկ թիզ հող զիջելու (այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխության) մասին խոսողները հռչակվում էին ազգի դավաճաններ, առավել «պրագմատիկները» հայտարարում էին, թե ստատուս-քվոյի փոփոխությունն անհնար է հենց միայն այն պատճառով, որ հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ այլն։

Ու հանկարծ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի առջեւ ելույթ է ունենում ու հայտարարում, թե Ադրբեջանն է ստատուս-քվոյի պահպանման ջատագովը, իսկ մեզ համար այդ փոփոխությունն ընդունելի է։ Այսինքն՝ ստացվում է, որ 20 տարի շարունակ Հայաստանի «ռազմահայրենասիրական» քաղաքական գործիչները, քաղաքագետները, մտավորականները եւ այլն քարոզել են այն, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031