Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանը դժգոհ է, որ հունիսի 1-ին իր տղաները քննություն են հանձնելու

Մայիս 22,2017 18:20

Իջեւան քաղաքից 7 երեխաների հայր Դավիթ Սահակյանը դժգոհ է, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, 4-րդ դասարանն ավարտող իր զույգ տղաները պետք է մասնակցեն հայոց լեզվի քննության: Նա ասաց,որ նկարչական շնորհք ունեցող իր  տղաները հունիսի 1-ին հրավիրված են Երեւան, որ պետք է մասնակցեն մշակութային միջոցառման: Բազմազավակ հոր խոսքերով՝ հիմա ինքը չգիտի ինչպես վարվել:

Դ. Սահակյանի վկայությամբ՝ նախորդ տարիներին եւս երեխաները հունիսի 1-ին դպրոցում քննություն են հանձնել:

Մասնագիտությամբ իրավաբան Սահակյանը դա համարեց երեխաների իրավունքների սահմանափակում, ասելով, որ այդ օրը երեխաները պետք է իրենց օրը տոնեն, ուրախանան, ոչ թե քննություն հանձնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031