«Նախորդ չորս տարում հայ-իրանական հարաբերություններում ձեռքբերումներն ակնհայտ են»,-ասում է իրանագետը
«Հայ-իրանական հարաբերությունները զարգանում են՝ անկախ այն փաստից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Իրանի քաղաքական վերնախավում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով օրերս Իրանում կայացած նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին վերընտրվել է: «Նախորդ չորս տարում հայ-իրանական հարաբերություններում ձեռքբերումներն ակնհայտ են, մասնավորապես՝ վիզային ռեժիմի չեղարկումը, իրանցի զբոսաշրջիկների թվի աճը: Այս առումով Ռոհանիի վերընտրվելը դրական իրողություն է»,-նկատեց փորձագետը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Արտյոմ Տոնոյանը նկատեց, որ Իրանը սիրիական հակամարտության կայունացնող գործոն է համարվում. «Ռոհանիի վերընտրվելու դեպքում էլ այս գործոնը պահպանվելու է: Իրանը հակված է կայունության: Անվտանգ Սիրիան կարեւոր է նաեւ Իրանի համար: Տարածաշրջանային անվտանգություն ցանկանում է հենց Իրանը, ինչը ՀՀ-ի օգտին է»:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ