Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Գեղի-Արգել-Արզական–Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ (Տեսանյութ)

Մայիս 22,2017 16:22

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի – Արգել – Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները:

Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:

Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, սակայն եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել էին: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել են, անձրևների դադարելուն պես շինարարությունը կարագանա:

Արդեն իսկ ասֆալտապատվել է գրեթե 3 կմ ճանապարհահատված, վերանորոգվել են հենապատերը, կառուցվել են նորերը: Դրանց որակը Վահան Մարտիրոսյանին այդքան էլ չի գոհացրել: Նա հանձնարարել է հնարավորին արագ շտկել թերությունները:

Շարունակվում են նաև ջրահեռացման համակարգերի և մայթերի վերականգնման աշխատանքները: Վերականգնվող ճանապարհահատվածն անցնում է Քարաշամբ, Թեղենիկ, Արզական և Բջնի համայնքներով: Այդ իսկ պատճառով շինարարության ընթացքում հաճախ համայնքի ղեկավարները հարցեր են բարձրացնում, որոնց պարտադիր ընթացք է տրվում:

Բջնիում, օրինակ, համայնքի ղեկավարը խնդրել է նախատեսված երկու մայթի փոխարեն մեկը կառուցել, ինչի հաշվին ճանապարհի երթևեկելի հատվածը կլայնանա. այս դեպքում դա ավելի նպատակահարմար է:

Վահան Մարտիրոսյանը հորդորեց մշտապես աշխատել համայնքների ղեկավարների հետ և քննարկել բոլոր առաջարկությունները:

Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, վերականգնվելու է շուրջ 19 կմ հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհ: Աշխատանքներն, ըստ պայմանագրի, ավարտվելու են նոյեմբերի վերջին, որից հետո 3 տարի անընդմեջ նույն ճանապարհաշինական ընկերությունները կիրականացնեն ճանապարհահատվածների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանությունը:

Կոտայքի մարզ այցելության ընթացքում Վահան Մարտիրոսյանը եղել է նաև Նոր Հաճընում, որտեղ քննարկվել է կամրջի լուսավորությունը վերականգնելու հարցը:

Արդեն իսկ պայմանավորվածություն կա «Philips Lighting» կազմակերպության հայաստանյան ներմուծող «Կոնսէլ» ընկերության հետ` սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորելու Նոր Հաճընի կամուրջը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031