Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ, քննարկվել են եռակողմ ձևաչափով՝ Վրաստան- Ադրբեջան-Թուրքիա, համագործակցությունն ամրապնդնելու հեռանկարները:
Վրաստանում Հասանովը հանդիպում է ունեցել նաև այդ երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ, քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ