Բազմիցս հայտնել ենք, որ սահմանամերձ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով: Գազի բարձր գնից բացի, տավուշցի վարորդները դժգոհ են մարզում գազի լիցքավորման որակից,որովհետեւ ավտոմեքենայի լիցքավորումից քիչ անց գազը «նստում է, նվազում:
Նոյեմբերյանցի վարորդները հայտնեցին, որ մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսակետից ոչ հեռու գործող ԱԳԼՃԿ-ում գազի գինը 200 դրամից իջեցրել են 170-ի: Դրան ի պատասխան, մոտակայքում գործող 2 ԱԳԼՃԿ-ներում գազի գինը 200-ի փոխարեն սահմանել են 160 դրամ: Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջանների ԱԳԼՃ-ներում եւս գազի գինը նվազել է, այն 170-175 դրամ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ