Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե B1 եւ B2 վիտամինների պակաս ունեք

Մայիս 22,2017 12:30

Վիտամինների պակասությունը լուրջ խնդիրների է հանգեցնում, եւ եթե մտահոգված եք ձեր առողջությամբ, ապա ուշադիր եղեք: Օրինակ, եթե անընդհատ գլխացավեր եք ունենում, հոգնածություն, մկանային թուլություն, մարսողական ուղիների եւ նյարդային համակարգի խանգարում, եղունգների դյուրաբեկություն, ապա ձեր օրգանիզմում կա վիտամին B1-ի պակաս, որը լրացնելու համար անհրաժեշտ է իմանալ, որ այս վիտամինը պարունակում է խոշոր աղացած ալյուրը, ցորենի հացը, միսը, կաթը, լոբազգիներին պատկանող բույսերը, կանաչեղենը, աշորայի հացը եւ այլն:

Աչքերի արագ հոգնածության ժամանակ կամ երբ կոպերում այրոց կա, տեսողության թուլացում, բերանի անկյուններում ճեղքերի առաջացում, պեպենների եւ պիգմենտային բծեր, շրթունքների ճաք, ապա ձեր օրգանիզմում պակաս է վիտամին B2-ը: Ուստի ձեր սննդակարգում ընդգրկեք վիտամին B2 պարունակող մթերքներ` սեւ հաց, լյարդ, միս, ձուկ, կաթ, կաղամբ, լոլիկ եւ այլն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031