Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Ն. Բադալյանը պատասխանատվության չի ենթարկվի. Ոստիկանության հայցը մերժվեց

Մայիս 22,2017 10:52

2017 թ. մայիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, հրապարակվեց ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը: Հրապարակված վճռով դատարանը մերժեց Ն. Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ոստիկանության հայցը:

Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը ևս մերժվեց: Այդպիսով՝ հիմնավորվել է, որ Ն. Բադալյանը հակահասարակական վարքագիծ չի դրսևորել: Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ անցած տարվա մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031