Երեւանի եւ հանրապետության մարզերի մարզիկներից բացի, մասնակցեցին նաեւ Արցախի պատանիները՝ շուրջ 230 հոգի: Նրանք յոթ օր պայքարեցին չեմպիոններին որոշելու համար: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 46 կգ՝Ռուդոլֆ Գարբոյան, 48 կգ՝ Հայկ Ալաբեկյան, 50 կգ՝ Արթուր Շախպազյան, 52 կգ՝ Արթուր Սահակյան, 54 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 57 կգ՝ Դավիթ Երիցյան, 60 կգ՝ Արարատ Հարությունյան, 63 կգ՝ Կարեն Ստեփանյան, 66 կգ՝ Արսեն Գրիգորյան, 70 կգ՝ Գագիկ Վարդանյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 80 կգ՝ Նարեկ Բարսեղյանյան, +80 կգ՝ Սարգիս Պողոսյան:
Հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը գոհ է բռնցքամարտիկների մարտերից: Նրա խոսքերով, եզրափակիչ հասան, իսկ հետո նաեւ հաղթեցին արժանավորները: Թիմը հունիսի 2-ին մեկնելու է Դոնի Ռոստով, որտեղ երկու ընկերական հանդիպում է անցկացնելու այնտեղի այդ տարիքային խմբի առաջատարների հետ: Այնուհետեւ, կվերադառնան եւ մի փոքր հանգստանալուց հետո կմարզվեն Երեւանում:
Նախատեսվում է եւս մեկ արտագնա ընկերական մրցումային մենամարտ մինչեւ Եվրոպայի առաջնությանը (սեպտեմբերի 17-26, Սոֆիա): Աշիկ Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ աշխարհի առաջնության անցկացման վերջնական ժամկետն ու տեղը դեռ հայտնի չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ