Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանիի» դիմումը

Մայիս 21,2017 14:16

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը՝ մայիսի տասնչորսին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանիից» պնդում էին, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել դիմումի քննության մասին, իսկ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանն էլ այսօր առավոտյան հանձնաժողովից գրավոր պահանջել էր հետաձգել նիստը մինչեւ կեսօր, որ հասցնի Գյումրիից Երեւան գալ , բայց այդպես էլ չներկայացավ:

Հանձնաժողովը մերժեց «Երկիր Ծիրանիի» դիմումը՝ այն համարելով կամայական եզրահանգումներով ու իրավական հիմնավորումներ չունեցող դիմում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031