Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկի՛ն, հանգստացեք…ձայնագրություն կա». Մուկուչյանը ձայնագրել է Զարուհի Փոստանջյանի հետ զրույցը

Մայիս 21,2017 10:57

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննեց մայիսի տասնչորսին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման հարցը  եւ որոշեց ստորագրել քվեարկության արդյունքների արձանագրության տակ:

Հանձնաժողովի օրակարգում այսօր նաեւ ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու հարցն էր: Մինչ հարցի քննարկմանն անցնելը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձանագրեց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ  Արմեն Գաբրիելյանից ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում են ստացել, որը քննարկելու են ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու հարցի քննման շրջանակում: Ի դեպ, պարոն Մուկուչյանը «Երկիր Ծիրանիի» փոխարեն ասաց «Երկիր» կուսակցություն, ինչի համար կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանից դիտողություն ստացավ:

Զարուհի Փոտանջյանն այսօրվա նիստին եկել էր կուսակցության ավագանու անդամների հետ եւ նկատեց, որ իրենք իրավունքի խախտում կդիտարկեն ու կբողոքարկեն, որ իրենց հնարավորություն չի տրվում նիստին արտահայտվելու. «Բողոքի հեղինակները առաջին հարկում են, սպասում են, որ հրավիրեք, որ մասնակցեն նիստին»:

Նիստին չէր ներկայացել դիմումի հեղինակ Արմեն Գաբրիելյանը: Նրա համակուսակիցներից մեկը պարզաբանեց, որ Գաբրիելյանը երեկ շատ ուշ երեկոյան՝ ժամը 21:40-ին է հեռախոսային հաղորդագրությամբ տեղեկացել այսօրվա նիստի մասին ու քանի որ գտնվում է Գյումրիում է, չի հասցրել Երեւան գալ: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահին փոխանցվեց Գաբրիելյանի գրավոր դիմումը, որով վերջինս խնդրում էր նիստը հետաձգել մինչեւ 13:00, որ ինքը հասցնի ներկայանալ: Հանձնաժողովը բավարարեց պահանջը, նիստը քիչ առաջ հետաձգվեց մինչեւ 13:00:

Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ պատշաճ ծանուցված չեն իրենց դիմումի քննարկման մասին, ինչին հակառակ ԿԸՀ-ից հերքել էին՝ համարելով տիկին Փոստանջյանի հայտարարությունը ապատեղեկատվություն: Այսօր այս նույն թեմայով հանձնաժողովի նիստին բանավիճեցին Փոստանջյանն ու Մուկուչյանը:

«Հեռախոսով ենք ծանուցել, ձայնագրությունը կա, 16:59 րոպե ես ձեզ ծանուցել եմ»,- ասաց պարոն Մուկուչյանը:

Տիկին Փոստանջյանն էլ առարկեց՝ մեզ պաշտոնական ծանուցում չեք արել՝ նշելով, որ  ինքը տեղեկացել է միայն երեկոյան 20:00-ին:

Պարոն Մուկուչյանը Փոստանջյանին ընդհատում էր՝ ասելով  նստեք: Տիկին Փոստանջյանն էլ հակադարձեց. «Ձեզ կոռեկտ պահեք, դուք չեք որոշում, ես նստեմ, թե վեր կենամ»:

«Տիկի՛ն, հանգստացեք»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոնը հրաւիրում է որ նստես, պարզապէս գուրգուրոտ հոգածութեամբ, ջերմ կարեկցութեամբ, որպէսզի չյոգնես… քանի որ այդքա՜ն մարմնային վէրքեր ես ստացել – հերո՛սաբար – ընտրութեան օրը, անգութ ու չար մարդկանց ձեռքով…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031