«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է, թե վնասվածք ունեցող բոլոր ֆուտբոլիստները թիմի հետ մեկնում են Ստոկհոլմ՝ ներկա լինելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին:
«Զլատան Իբրաիմովիչը, Մարկոս Ռոխոն, Էշլի Յանգը եւ Լյուկ Շոուն, որոնք ծանր վնասվածք ունեն, չորեքշաբթի օրը ներկա են լինելու «Ֆրանդս Արենայում» եւ կաջակցեն թիմակիցներին: Մեկնում են բոլորը: Մեր տղաներից մի քանիսը տեղաշարժվում են հենակներով, բայց գալիս են: Մենք ճանապարհներին շատ ժամանակ ենք անցկացրել: Խաղալով տարբեր երկրներում՝ մենք հյուրանոցներում ավելի շատ ենք ապրել, քան տանը: 60-ից ավելի հանդիպում. դա 140 օր է հյուրանոցներում: Ստացվում է, որ մենք միասին անցկացրել ենք գործնականում կես տարի: Մեկնում են բոլորը եւ դա ընկերության այդպիսի ոգի ունեցող թիմի համար միակ ճիշտ որոշումն է», -ասել է պորտուգալացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ