Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվում է համաեվրոպական «Թանգարանային գիշեր» միջոցառումը: Այն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առիթով: Այս տարի էլ Երևանի թանգարաններում մի շարք միջոցառումներ տեղի ունեցան: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նույնպես մարդաշատ էր.Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը ներկայացնում էր իր` Ավետիք Իսահակյանի «Լիլիթը» ստեղծագործության միկրոքանդակը: Մինչ ներկայացնելը պարուհի Մարիամ Քերոբյանը ներկայացրեց «Լիլիթ» փոփ օպերայի երաժշտությամբ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրված պարային հատված:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նման մի քանդակ վաղուց կար, սակայն հեղինակն ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանն էր: Միկրոքանդակի հեղինակը Aravot-ի հետ զրույցում ասաց, որ քանդակը ստեղծելիս 100-ից ավել նյութեր են օգտագործվել:
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ