Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է Վանյա Սոմովի «Աշխարհի պատանի աստղեր» 15-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 2001 թ. եւ ավելի ուշ ծնված 12 պատանի շախմատիստներ:
Այս տարվանից մրցաշարն ստացել է Եվրոպայի պատանիների «Գրան Պրիի» կարգավիճակ եւ դրա առաջին փուլն է: Երկրորդ փուլը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին՝ Ջերմուկ առողջարանային քաղաքում:
Չորրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը 3,0 միավորով բաժանում է 1-ից 3-րդ, իսկ Շանթ Սարգսյանը 2,5 միավորով՝ 4-ից 5-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ somovsmemorial.ru-ի