Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանն Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության հարցով դիմել է ոստիկանապետին

Մայիս 20,2017 21:13

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 20.05.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին:

ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական էջում տեղադրված է հետևյալ հայտարարությունը.

«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0135/01/16 քրեական գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներկայացնում է տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի և տուժող Էմմա Աբրահամյանի շահերը:

03.05.2017թ. դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ Ինեսսա Պետրոսյանի կողմից դիրքորոշում հայտնելու պահին դատական նիստերի դահլիճում գտնվող որոշ անձինք սկսել են հայհոյանքներով ու այլ արտահայտություններով վիրավորել և սպառնալ իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբան Ինեսսա Պետրոսյանին:

20.05.2017 թվականին փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է NARINE ARZUMANYAN անվամբ օգտատիրոջ կողմից իրեն ուղղված լատինատառ նամակը, որը փաստաբանին ու նրա ընտանիքին ուղղված սպառնալիքներ է պարունակում:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 20.05.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031