Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու համար մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպանը դատավորին՝ «Ուզում եք փաստաբանական կորպուսին նվաստացնե՞լ» (Տեսանյութ)

Մայիս 20,2017 20:29

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառք վերցնելու գործով հերթական դատական նիստն էր. Այսօր վկաներին էին հարցաքննում: Կեսօրից սկսված մինչեւ աշխատանքային օրվա ավարտը դեռ մեկ վկա էր հարցաքննվում:

Սակայն մինչ դատաքննությունը, կրքերը թեժացան. Փաստաբանները դատավոր Վաչե Մարգարյանի գործողությունների դեմ իրենց կարծիքը հայտնեցին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը սանկցիա էր կիրառել ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպանների հանդեպ: Դատարանի այս որոշման հիմք է եղել Բարսեղյանի երեք դատապաշտպանների՝ նիստին չներկայանալու համար, ըստ դատավորի, անհարգելի բացակայություն: Դատավորը այս փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթի պահանջով դիմել էր Փաստաբանների պալատ:

Դատավորի այս որոշումն այսօր փաստաբան Լիանա Գրիգորյանն անվանեց՝ զավեշտ: Փաստաբանները դատավորին մեղադրեցին դատավարական գործողությունների նկատմամբ  անհարգալից վերաբերմունքի եւ  նաեւ իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ, դատավորն էլ փորձում էր վստահեցնել, որ ինքը կողմնակալ չէ:

Փաստաբան Վլադիմիր Գրիգորյանը դիմելով դատավորին, ասաց, որ վերջինս վկային հարցաքննել է մեկ այլ վկաների ներկայությամբ, ինչը իրավաչափ չէ. «Ուզո՞ւմ եք փաստաբանական կորպուսին նվաստացնե՞լ: Չի հաջողվի»:

Բարսեղյանի մյուս դատապաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանն էլ նշեց, որ նախապես համաձայնեցված է եղել այս գործով նիստ նշանակել մայիսի 25-ին, այս օրը որոշվել է այն հիմնավորմամբ, որ վերջինս առողջական խնդիրներ ունի, սակայն դատարանը առանց պաշտպանների հետ համաձայնեցնելու նիստի օրը նշանակել է մայիսի 20-ին: Սա ըստ Էլբակյանի,  անհարգելի վերաբերմունք է պաշտպանական կողմի հանդեպ:

Այս դատական գործընթացն ուշագրավ է նրանով, որ կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավորը վեց դատապաշտպան ունի, այսօր էլ փաստաբանները հարցաքննում էին գործով վկա մեկ այլ փաստաբանի՝ Կիմա Սարյանին:

Սարյանից դատապաշտպանները հետաքրքրվում էին՝ իր նախկին վստահորդ Նորիկ Հակոբյանը, որն էլ կաշառք է տվել դատավոր Բարսեղյանին, արդյոք իրեն տեղյա՞կ  պահել է, որ նման մտադրություն ունի, ինչ հարաբերություններ ունի փաստաբան Էլզա Զաքարյանի հետ, որն այս գործով մեղադրվում է կաշառք տալու-վերցնելու միջնորդության համար:  Սարյանը վստահեցրեց, որ մտերիմ հարաբերություններ ունի փաստաբան Զաքարյանի հետ: Իսկ ինչ վերաբերում է Նորիկ Հակոբյանի՝ կաշառք տալու մտադրությանը, Սարյանը վստահեցրեց, որ Նորիկ Հակոբյանն իրեն խնդրել է հանդիպում կազմակերպել դատավորի հետ, սակայն, ինքը որպես դատապաշտպան մերժել է, նույնիսկ ասել է, որ պայմանագիրը կխզի, եթե նման առաջարկությունները կրկնվեն:

Հինգ եւ ավելի ժամեր տեւած դատաքննության ընթացքում հաճախ հարցերի ու պատասխանների բովանդակությունը կրկնվում էր:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031