Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանը` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովին

Մայիս 20,2017 18:24

Մայիսի 17-ից 18-ը Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի Հանրապետության Սեյմի և Սենատի կողմից համատեղ կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողով, որին 24 երկրների պատվիրակությունների թվում մասնակցեց նաև Հայաստանը: ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը:

Մայիսի 17-ին համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան:

Մայիսի 18-ին մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովը` ԼՀ Սեյմի և Սենատի նախագահների նախագահությամբ: Համաժողովի աշխատանքները կազմակերպված էին չորս հիմնական թեմաների շրջանակներում, որոնց ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև ընդհանուր արժեքային համակարգի վրա հիմնված փոխգործակցությանն ու պետությունների ինքնիշխանության և անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին ելույթ ունեցավ նաև դեսպան Էդգար Ղազարյանն, ով, անդրադառնալով Եվրոպայում անվտանգության և խոսքի ազատության ապահովման խնդիրներին, մասնավորապես, նշեց, որ բռնապետական ռեժիմների ներկայացուցիչները, երբ հայտնվում են ժամանակակից եվրոպական հասարակության մեջ, ցանկանում են վայելել խոսքի ազատությունը: Էդգար Ղազարյանի խոսքով տեղեկատվության աղբյուրը չի կարող լինել քաղաքական քարոզչությունը: Դեսպանը հավելեց նաև, որ Եվրոպական մայրաքաղաքներում, այդ թվում՝ Վարշավայում, Երևանում, Ստեփանակերտում և այլն, կարելի է ազատ խոսել, որի համար ոչ ոք չի կալանավորվում և բանտում չի հայտնվում:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031