Լրահոս
Օրվա լրահոսը

Եվսեեւ. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել ոչ թե ինչ-որ տարածքների հանձնմամբ՝ Լավրովի, Պուտինի պլանի համաձայն, այլ խաղաղության հաստատմամբ» (Տեսանյութ)

Մայիս 20,2017 17:50

Այսօր Երեւանի պետական համալսարանում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը քննարկում էր կազմակերպել «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւն այս քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Արցախի որոշ շրջաններ օկուպացրել է Ադրբեջանը. «Այս պարագայում, մինչեւ այդ շրջանները չվերադարձվեն, անգամ տարածքների փոխանակման ճանապարհով, աշխարհաքաղաքական կոնֆլիկտի դեպքում, պատերազմն անխուսափելի կլինի»:

Եվսեեւի կարծիքով՝ ադրբեջանական կողմը հակված է փոխզիջումների:

Ըստ Եվսեեւի Արցախն ավելի նորմալ պետություն է դառնում, այստեղ ընտրություններն ընթանում են ժողովրդավարական չափանիշներով. «Արցախը զարգանում է անգամ պատերազմական իրավիճակում»:

Փորձագետի դիտարկմամբ՝ սխալ էր Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելը: Եվսեեւի համար հավանական չէ Ադրբեջանում ներկայիս իշխանությունների ամրապնդման դեպքում որեւէ արդյունքի հասնելը:

Ըստ փորձագետի. «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել ոչ թե ինչ-որ տարածքների հանձնմամբ, ասենք՝ Լավրովի, Պուտինի պլանի համաձայն, այլ պետք է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատել»:

Արցախի վերլուծական կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանն էլ նկատեց, որ անգամ պատերազմական իրավիճակում Արցախի պետական բոլոր գերատեսչություններն աշխատում էին, եւ այսօր Արցախի տարածքում գոյություն ունի Արցախ պետությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031