ԱԺ-ում քիչ առաջ հայտարարվեցին մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:
Առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան՝ 80 կողմ, դեմ՝ 13:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան՝ 56 կողմ, 36 դեմ:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդան Բոստանջյան՝ 85 կողմ, 7 դեմ:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան՝ 73 կողմ, 17 դեմ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան՝ 81 կողմ, 11 դեմ:
Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան՝ 78 կողմ, 16 դեմ:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդեւան Գրիգորյան՝ 87 կողմ, 6 դեմ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան՝ 78 կողմ, 15 դեմ:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Գագիկ Մինասյան՝ կողմ՝ 92, դեմ՝ 1:
Նիստի ավարտին «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ բաց են քվեարկել. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ ապահովել գաղտնի քվեարկության իրավունքը»:
«Քվեարկությունը գաղտնի է, ոչ՝ փակ»,-իր հերթին հավելեց Հրայր Թովմասյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ