Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը` բողոքելով վարունգի ցածր գնից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արմավիր մարզի Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը:
«Գյուղացիները բողոքում են, որ այս տարի վարունգի գինը հասել է արդեն 60-70 դրամի, ես էլ պատասխանում եմ` էժանացել է, որովհետև վարունգ շատ կա: Եթե տոննաներով վարունգ են ցանել, բա ի՞նչ էին ուզում», – ասաց Արտաշես Բարսեղյանը:
Նա նշեց, փոխարենն, օրինակ, բարձրացել է կաղամբի գինը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում