ԱԺ-ում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրում են 9 հանձնաժողովների նախագահներին: ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը շարունակ կատակում էր քվեարկող պատգամավորների հետ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանից գրիչ խնդրեց, ապա վերադարձրեց՝ ասելով՝ «սուրբ» գրիչ ա»:
Սեյրան Սարոյանը ծիծաղեց: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գրիչը սուրբ: «Սուրբ Էջմիածնից եմ եկել»,-ժպտալով ասաց Սեյրան Սարոյանը: Նախասրահում երկու քվեախուց է տեղադրված: Հերթի սպասող պատգամավորները որոշ դեպքերում քվեաթերթիկները պատուհանագոգին դրած են քվեարկում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ