Ռուսաստանը սպառազինության նոր ծրագրով պատրաստվում է հրաժարվել հին սպառազինության արդիականացումից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:
«Մենք հրաժարվում ենք սպառազինության հին նմուշների արդիականացումից: Չնայած պետք է ասել, որ արդիականացումը նույնպիսի բնական երևույթ է, որքան նոր նմուշների ստեղծումը: Բայց արդիականացումը անվերջ չի կարող լինել: Երեք, չորս անգամ, ոչ ավել: Հակառակ դեպքում այն դադարեցնում է սպառազինության նոր ծրագրերի մշակումը»,- ասել է Ռոգոզինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ