Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավվել է 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ

Մայիս 20,2017 15:47

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է է 480.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 113.75 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազ. դրամի և հաշվարկվել է 111.75.հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված   ապօրինի հատված ծառերի /2 քամատապալ կաղնի/ համար ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.75 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի և Հրազդանի անտառտնտեսության  աշխատակիցների  հետ համատեղ  ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք /5 ծառ/, որի արդյունքում Կոտայքի աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն, ինչը վարչական վարույթի փուլում է:

 Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0հազ.դր.ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 11.1 կգ խեցգետին, 5 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/ 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», Մարտունու թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ,  «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Մարտունու բաժնի կողմից համատեղ կազմվել է 9.5կգ խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դրամի, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի դեպքի արդյունքում իրականացվել է վարչական վարույթ:   Կազմվել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի իրականցված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.6կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային  բաժնի  աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական  տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման վերաբերյալ արձանագրություն համաձայն որի Սևանա լճից դուրս է բերվել երկու ավտոմեքենա ավազ, իրավախախտի նկատմամբ կիրառվել է  80.0հազ.դրամի վարչական տուգանք, իսկ ավազը դատարկվել է տեղում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031