Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-հնդկական համագործակցություն` պաշտպանական ոլորտում

Մայիս 20,2017 15:24

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Մայիսի 16-ին տեղի են ունեցել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հնդկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Հնդկաստանի ՊՆ պլանավորման և միջազգային համագործակցության գծով քարտուղար Շամբհու Կումառանը։ Կարևորելով երկու պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ու դարավոր բարեկամական կապերը, կողմերն ընդգծել են պաշտպանական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին, հայկական և հնդկական պատվիրակությունները վերահաստատել են դրանց վերաբերյալ երկու պետությունների ընդհանուր մոտեցումները և միջազգային կառույցներում համագործակցելու պատրաստակամությունը։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031