Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Հասան Ռուհանին՝ հավաքելով ընտրողների ձայների 57 տոկոսը: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին,-գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վերջին նորությունները, որոնք ձեզ ներկայացնում եմ, կարելի է ասել, վերջնական են. ձայների թիվը 41 220 131 է, Ռուհանին հավաքել է 23 549 616 ձայն կամ 57 տոկոս, և Իրանի թանկագին ժողովրդի կողմից ընտրվել է երկրի նախագահ»,- ասել է Ֆազլին:
Ռուհանիից բացի նախագահի պաշտոնում առաջադրվել էին ևս երեք թեկնածու: Նրանցից առավել ձայներ հավաքել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին՝ 38 տոկոսը:
Բողոքարկման համար թեկնածուներն ունեն 3 օր ժամանակ, որից հետո կներկայացվեն վերջնական պաշտոնական արդյունքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ