ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ նիստում գովեց խորհրդարանի հանձնաժողովների նախագահների թեկնածու-պատգամավորներին՝ հերթով անդրադառնալով բոլորին: Մասնավորապես Արմեն Աշոտյանի մասին նա ասաց. «Այո, Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող էր դառնալ, բայց դարձավ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ: Տիրապետում է երեք լեզվի: Նրա՝ կրթության նախարար եղած ժամանակ ՀՀ-ն երեք տարի ղեկավարում էր Բոլոնյան գործընթացը: ԵԺԿ-ի հետ գործակցության հարցում Արմեն Աշոտյանի դերը մեծ է»:
Գովեստներով լի ելույթից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմեց Շարմազանովին. «Դուք թույլ տվեցիք խախտում, այդ պատճառով հինգ րոպեով մյուսներին թույլ տվեք խախտել ժամանակացույցը եւ ավելի խոսել»: Պատգամավորները ծիծաղեցին:
Հիշեցնենք, որ այսօր գաղտնի քվեարկությամբ նախատեսվում է ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ