Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը այսօր առավոտյան ստացել է սպառնալիքներ պարունակող նամակ:
Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան,Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»: