Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 20-ին, Վորոնեժ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ոստիկանության Երևան քաղաքի
վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արթուր Շ.-ն, որը 2015թ. հուլիսի 24-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն