Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը խոսեց թվերով. «ՀՀ այցելած զբոսաշրջիկների եւ Վրաստանում հանգստացած հայերի թիվը նույնն է»

Մայիս 20,2017 13:13
aram sargsyan

«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ԱԺ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարց ուղղեց ԵՏՄ-ի վերաբերյալ: Նախ ասաց, որ 2016թ. հարեւան Վրաստան է այցելել 6 միլիոն 500 000 զբոսաշրջիկ, որից 1 միլիոն 500 000-ը հայեր: Իսկ Հայաստան այցելել է 1 միլիոն 600 000 զբոսաշրջիկ:

«Չե՞ք կարծում, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ առաջիկա հինգ տարում ՀՀ-ին դատապարտում ենք նման նկարագրի կրկնությանը»,-հարցրեց Արամ Սարգսյանը:

Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց. «Այսօր առանձին պետությունները չեն մրցակցում, մրցակցում են մեգա-տնտեսությունները: ՀՀ-ն, ցավոք, այլ ընտրություն չուներ: Պատկերացրեք, եթե դուրս գանք ԵՏՄ-ից, դա չի նշանակում, թե հաջորդ օրը ԵՄ-ն գրկախառնվելու է մեր հետ»:

Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելն արդարացված է եւ այն չի խոչընդոտում ԵՄ-ի եւ այլ կառույցների հետ գործակցությանը:

«Դուք եւ Ձեր նախագահը ժամանակին կարող էիք վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, բայց մեկ գիշերվա մեջ հրաժարվեցիք, դասընթացներ մի տվեք…»,-պատասխանեց Արամ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031