«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր ընտրություններից հետո հրաժարվել պատգամավորական մանդատից: «Ես ինքս էի հրաժարվել: Ընտրությունների հաջորդ օրը հիասթափված ամեն ինչից՝ գնացի պարոն Ծառուկյանի մոտ ու ասացի, որ չեմ ուզում պատգամավոր լինել»,-ասաց նա: Նշեց, որ հիասթափվել էր իր թիմի աշխատանքից, ընտրողների տված քվեների ձայնից. «Ավելին էի ակնկալում՝ 15 000 ձայն»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ օրեր անց ինքնաբացարկի դիմումը հետ վերցրեց, Վահան Կարապետյանը պատասխանեց, որ դա քաղաքական որոշում է՝ Գագիկ Ծառուկյանն է որոշում: «Ծառուկյանի եւ կուսակցության կողքից ոչ մի քայլ հեռու չեմ գնացել»,-ասաց նա:
«Այսինքն, եթե Ծառուկյանը որոշի, որ դուք թոշակի եք գնալու, կգնա՞ք» հարցին էլ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Կգնամ թոշակի, բայց կմնամ կուսակցությունում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ