Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի արդեն նախկին տեղակալ, պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ Գագիկ Բեգլարյանի եղբայրն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե պատրաստվո՞ւմ է ԱԺ ամբիոնից բարձրաձայնել գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին:
«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը կքննարկենք, առաջ կքաշենք այն հարցերը, որոնք կանհանգստացնեն բնակիչներին»,-ասաց նա:
«Այսինքն, թե ՀՀԿ-ն չթույլատրի, չե՞ք բարձրաձայնի» հարցին նա այսպես արձագանքեց. «Բոլոր նեգատիվ երեւույթների մասին իրար հետ միասին ենք խոսելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ