Ներկայացնում ենք հատված «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից Արտյոմ Ծառուկյանի հետ հարցազրույցից: Նա ինքնաբացարկ տված, ապա դիմումից հրաժարվածների խմբում է, ԱԺ առաջին նիստի օրը, մինչեւ օրվա կեսը, դեռ կարծում էր, թե ինքը մնալու է պատգամավոր եւ աշխատելու է։
– Ասում են, այնուամենայնիվ, խնդիրներ կան, եւ կարծիք կա, որ Ձեզ ստիպում են մանդատից հրաժարվել, մանդատը վայր դնել։
– Բացարձակապես նման բան չկա, իմ մասով առնվազն հաստատ չկա, ես հիմնադրման պահից եմ կուսակցության մեջ եւ կուսակցության մեջ եմ մի բանի համար, որ էդ կուսակցության ղեկավարը հենց Ծառուկյանն է։
– Այսինքն՝ Ծառուկյանն ինչպես ասի, Դուք պատրաստ եք անել։
– Ուրեմն նորից եմ ասում՝ ես քաղաքական թիմի անդամ եմ, սա քաղաքական պրոցես է, հարգելիս, եթե քաղաքական թիմի անդամ ես եւ քո քաղաքական ղեկավարին կամ կուսակցության ղեկավար խորհրդին չես լսում, ո՞նց կարա տենց բան լինի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում