Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը ոչ մեկին էլ չի ընտրել. «Ազգ»

Մայիս 20,2017 11:23

Երեւանի ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է ընդհանուր ընտրողների 40 տոկոսից քիչ ավելին: Այսինքն` Երեւանի բնակչության մեծամասնությունը, շուրջ 60 տոկոսը, չի մասնակցել ընտրություններին, ոմանք պարզապես Երեւանում չգտնվելու պատճառով, ոմանք ուղղակի նման թիթիզ բաներ չսիրելուց, շատերն էլ առաջադրվածներից ոչ մեկին չվստահելուց:

Սա նշանակում է, որ, օրինակ, ՀՀԿ-ի ստացած ավելի քան 70 տոկոս ձայները ամբողջ Երեւանի կտրվածքով փոքրամասնություն են, Երեւանի 30 տոկոսը, ամենաշատն են փոքրամասնությունների մեջ, բայց փոքրամասնություն են: Այս առումով անիմաստ էլ է խոսել «Ելք» դաշինքի ստացած 21, եւ «Երկիր Ծիրանի»-ի ստացած շուրջ 8 տոկոս ձայների մասին, քանի որ եթե ամբողջ Երեւանը ընտրեր իր ավագանուն, ապա այս երկուսն ավելի քիչ ձայներ կհավաքեին: Ընդ որում, բացառվում է, որ ընտրություններին` Երեւանի բնակչության մեծամասնության մասնակցության պարագայում միայն ՀՀԿ-ի տոկոսը իջներ, իսկ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն ավելացնեին իրենց ձայները:

Սա բացառվում է, քանի որ բոլոր այն երեւանցիները, ովքեր պետք է ընտրեին ՀՀԿ-ին, հաստատ գնացել եւ ընտրել են, ու չնայած ՀՀԿ ավագանու թեկնածու տիկին Նաիրա Նահապետյանն ասել է, թե «ընտրություններին չեն գնացել նրանք, ովքեր իրենց կյանքից գոհ են» (այսինքն ՀՀԿ-ի էլեկտորատը), բայց տիկին Նախապետյանի ասածներին շատ լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ ՀՀԿ թեկնածուն, քարոզարշավի ժամանակ ասել էր բառացիորեն հետեւյալը. «Պետք է կարողանանք այն ծրագրերը, որ նախանշել ենք մեր ծրագրերում, որ կարողանանք իսկապես այն ծրագրերը, որ շարունակենք: Եւ այսօր մենք ուզում ենք խնդրել ձեր քվեն, որ կարողանանք շարունակել այդ ծրագրերը, որ կարողանանք իսկապես վերջացնել այն Երեւանը, ձեր երազած Երեւանը»: Մի խոսքով, կան շատ լուրջ խոսքեր շատ լուրջ տեղերից, որոնց լուրջ վերաբերվելը վնաս է հենց այդ խոսքերն ասողների համար:

Եթե ընտրություններին մասնակցեր ողջ Երեւանը, կամ գոնե մեծամասնությունը, ապա դա չի նշանակում, որ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն էին բարձրացնելու իրենց ստացած քվեների տոկոսը: Նրանք, որոնց անգամ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն համոզիչ չեն թվացել, չեն մասնակցել ընտրություններին, կնշանակի այդ մարդիկ «Ելք»-ի եւ «Երկիր Ծիրանի»-ի ընտրազանգվածն էլ չեն:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031