Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է զինված ուժերում մահացության դեպքերի մեծ մասը այլ հանգամանքներում լինում. մեկնաբանում է Գևորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

Մայիս 20,2017 11:09

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնները խախտելու հետեւանքով:

Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

«Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացում»,- ասել է նա՝ միաժամանակ կարեւորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը: «Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,- ասաց նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031