Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում Կառավարության և քաղհասարակության միջև

Մայիս 20,2017 11:02

Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները:

Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների և արդարադատության նախարարների տեղակալները, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի, քարտուղարության ու մի շարք անդամ կազմակերպություւնների ներկայացուցիչներ:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031