Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահական ընտրություններում հաղթում է Ռուհանին

Մայիս 20,2017 10:47

Իրանի նախագահական ընտրություններում 25.9 մլն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում առաջին տեղում է գործող նախագահ Հասան Ռուհանին՝ 14.6 մլն ձայնով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին կից Ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ալի Աղսար Ահմադին։

Ահմադիի խոսքով՝ Ռուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին 10.1 մլն ձայնով։ Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը հավաքել է 297.2 հազար ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան՝ 139.3 հազար ձայն։

Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 19-ին։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 մլն մարդ։ Ընտրողների բարձր մասնակցության պատճառով ընտրատեղամասերը փակվել են նախատեսվածից ուշ՝ կեսգիշերին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031