Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը՝ Նահապետյանին. «Պատեհ չէ, երբ ծնողներն են զինվորներին հիգիենայի պարագաներ մատակարարում»

Մայիս 20,2017 10:37

ԱԺ-ում այսօր շարունակում են ելույթներ ունենալ հանձնաժողովների նախագահների թեկնածու-պատգամավորները: Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը, որը նախորդ նստաշրջանում ղեկավարում էր այդ հանձնաժողովը, վստահեցրեց, որ իր ընտրվելու դեպքում շարունակելու է ջանասիրաբար աշխատել:

«Հինգ տարում կարողացել ենք նպաստել պաշտպանության բնագավառում թափանցիկության բարձրացմանը, իրավական հիմքեր ձեւավորել ռազմարդյունաբերության զարգացման համար»,-հայտարարեց Կորյուն Նահապետյանը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի առաջիկա անելիքներին, նրա խոսքով. «Առաջնահերթ կարեւորություն է ունենալու Արցախի եւ ՀՀ-ի անվտանգության ապահովումը»:

«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Նահապետյանին. «Կա խնդիր, որ ընտանիքներն իրենք են ապահովում զինվորների առաջին անհրաժեշտության պարագաները: Ի՞նչ լուծումներ եք պատրաստվում առաջարկել»: Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ պետական բյուջեով նախատեսված են միջոցներ՝ ծառայության ապահովման համար. «Իհարկե, հանձնաժողովը հետեւողական է լինելու այդ հարցում»:

«Պատեհ չէ, որ հիգիենայի պարագաները մատակարարում են ծնողները»,-շարունակեց Մանե Թանդիլյանը:

«Որոշ դեպքերում մոտեցումը չափազանցված է: Ամեն ծնող ցանկանում է իր զավակի համար պայմաններ ստեղծել: Ցանկալի կլինի, որ որակական փոփոխություններ կատարենք»,-արձագանքեց Կորյուն Նահապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031