Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի մաշված օրակարգը՝ Հայաստանի սպառնալիք (Տեսանյութ). «Ժամանակ»

Մայիս 20,2017 10:01

Այն, որ Էրդողանը նման վայրենության ընդունակ է, դա այլևս գաղտնիք չէ ոչ Թուրքիայում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Ի դեպ, շատ միջազգային փորձագետներ, ոչ առանց հիմքի, կարծում են, որ գլոբալ և տարածաշրջանային առանցքային հարցերում սկզբունքային հակասություններ ունեցող Ռուսաստանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են հենց Պուտինի և Էրդողանի ավտորիտար ձգտումների ընդհանրության, հոգեհարազատության հենքով: Սակայն հանգիստ թողնենք Էրդողանին և կենտրոնանանք այն հարցի վրա, որ հայերը, հույները և քրդերն, ըստ էության, այնպիսի խղճուկ ցույց էին կազմակերպել, որ Էրդողանի անվտանգության մեկ տասնյակ աշխատակիցներ կարողացան նման ծեծ ու ջարդ կազմակերպել, ու սա այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահի այցը պլանավորված էր, և դրա մասին շատ վաղուց հայտնի էր բոլորին:

Առհասարակ տեղին է խոսել մեր Սփյուռքի պոտենցիալի, նրա օրակարգի մասին, որովհետև ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահական վերջին ընտրությունները բացահայտեցին, որ հայկական օրակարգն աստիճանաբար դուրս է մղվում նույնիսկ այն երկրների ընտրական օրակարգերից, որտեղ գործում են հոծ հայկական համայնքներ` իրենց կազմակերպություններով և ավանդույթներով: Խնդիրը պետք է փնտրել հենց Սփյուռքի, նրա լոբբիստական կազմակերպությունների ոչ ադեկվատ վարքագծի, մաշված ու հնացած օրակարգի մեջ:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031