Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն՝ նյարդացավի ժամանակ

Մայիս 20,2017 12:30

Եթե ձեզ անհանգստացնում է նյարդացավը` նեւրալգիան, որն ընթանում է նյարդերի ընթացքով տարածվող սուր, այրող կամ մղկտացող բութ նոպայաձեւ ցավով, եւ առավել հաճախ՝ ծոծրակային եւ միջկողային նյարդացավով, ապա ժողովրդական բժշկության դեղատոմսերից մեկն առաջարկում է վերցնել հավի ձուն, պինդ եփել, տաք վիճակում 2 կես անել եւ անհապաղ դնել ամենացավոտ տեղին եւ կապել: Մինչեւ ձվի սառչելը ցավը կանհետանա, եւ երկար ժամանակ նյարդացավը ձեզ չի անհանգստացնի:

 

Միզուղիների բորբոքումների բուժում

 

1. Միզուղիների բորբոքումների ժամանակ անհրաժեշտ է վերցնել 30 գրամ եղեսպակ, 60 գրամ երիցուկ, աղալ եւ սրանց վրա ավելացնել 2 լիտր գինի, թողնել 30 ժամ, քամել եւ օրական 4 անգամ 50-ական գրամ խմել:

2.Վերցնել երիցուկի տերեւներ՝ 10 գրամ, վրան ավելացնել 40 գրամ խաղողի ծաղիկներ, աղալ, մզվածքին ավելացնել 25 գրամ մեղր եւ օրը 3 անգամ 1 ճաշի գդալ ուտել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031