Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Կարոտում եմ այս խոսքերը՝ «համեցեք թո՜ւթ ուտելու». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 19,2017 23:00

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսօր լրագրող Մարկ Գրիգորյանի հեղինակային հեռուստահաղորդաշարի՝ «Անծանոթ Երևան»-ի ամփոփիչ միջոցառումն էր: «Անծանոթ Երևան»-ը մայրաքաղաքի հին շենքերի, դրանց ճարտարապետ-հեղինակների, ինչպես նաև բնակիչների պատմությանը նվիրված հաղորդաշար է, որում հեղինակ Մարկ Գրիգորյանը փորձել է ամփոփել տվյալ ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններ, ներկայացնել հին երեւանցիների հիշողություններն ու պատմությունները:

«Ավելի քան երկու տարում ունեցանք 70 թողարկում: Ժամանակն էր հաղորդումը փակել: Այնքան նյութ է հավաքվել, որի հիման վրա կարող եմ գրել 20-րդ դարի Երեւանի պատմությունը, գուցե մի քանի գիրք գրեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ նա Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է:

Հին Երեւանի մասին հուշերը ներկայացնելու էր եկել նաեւ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որը շատ է գնահատում Մարկ Գրիգորյանի հաղորդումը: «Այս էլիտար՝ անհայրենիք շենքերն ինձ չեն ուրախացնում: Երեւանի ամեն հին շենքը, որի մեջ հոգի, կյանք եւ հայի բնավորություն կա, տասը էլիտար շենքի հետ չեմ փոխի»,-լրագրողներին ասաց նա:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին նա կուզեր տեսնել այսօրվա Երեւանը: «Այն թթենիներով, որոնք բակերում կային: Տանտերերը երբեմն անցորդներին ասում էին՝ «համեցեք թո՜ւթ ուտելու»…այդ բառերն այլեւս չեն լսվում այս քաղաքում, բայց կարոտում եմ այդ խոսքերը»,-անկեղծացավ մաեստրոն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031