ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադեպի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կապված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններում ոչ կառուցողական մասնակցության հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավիճակ կլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:
«Այդ դեպքում իրավիճակն այսպիսին կլիներ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանը: Սա ճիշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն, մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,-հավելեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ