Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոստանջյանը՝ դպրոցի տնօրեններին պատժելու մասին

Մայիս 19,2017 19:30

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վարդան Բոստանջյանին հարցրեց՝ պատրաստվո՞ւմ է հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել վերջին ընտրություններում հրապարակված տնօրենների ցուցակները, պատժի ենթարկելու նման տնօրեններին, ինչպե՞ս է վերաբերվում կրթօջախների տնօրենների կուսակցականացմանը:

Նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է դնել, բայց չի կարծում, որ պատժամիջոցների ինստիտուտ պետք է կիրառեն՝ տնօրենների նկատմամբ: Ըստ նրա, կտրուկ չպետք է լինել: Ինչ վերաբերում է կրթօջախների տնօրենների կուսակցականացված լինելուն՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց.

«Այո, ստացվել է էդպես, սա է մեր քաղաքացին: Ոչ թե որեւէ մեկն ասում է՝ դու արի կուսակցական դարձիր, պարզապես իրենք դառնում են կուսակցական, ի՞նչ կարող ենք անել: Մարդու իրավունքների դիտակետից ելնելով՝ իրավունք չունենք մարդուն պարտադրենք, ասենք՝ մի դարձիր կուսակցական: Բոլոր դեպքերում մենք հետ կշպրտենք»:

Բոստանջյանն ասաց, որ մարդը, իր տեղը չկորցնելու համար ստիպված դառնում է կուսակցական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031