Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» հայցը

Մայիս 19,2017 18:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 18-ին հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանին պարտավորեցվել է Նիկողոսյանին վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին ասվում է դատարանի կայքում հրապարակված փաստաթղթում:

Ռոբերտ Նիկողոսյանը 2009թ. ազատվել էր Պետեկամուտների կոմիտեում զբաղեցրած պաշտոնից, որից հետո դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում և փոխհատուցում վճարել:

Ավելի ուշ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Նիկողոսյանի, սակայն ՊԵԿ-ը չէր կատարել դատարանի պահանջը:

Եվրոպական դատարան Նիկողոսյանը բողոք էր ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի՝ խնդրելով պարտավորեցնել կատարել դատարանի որոշումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031