Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ աշխատանքի ակնկալիք ՀՀ-ում չեն տեսնում». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ արտագաղթի պատճառների մասին

Մայիս 19,2017 17:18

«Ես այսօր շրջում էի Ազգային ժողովի շենքում եւ այն բացարձակապես հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- «Ելք» դաշինքի երիտասարդ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում այսպես ԱԺ առողջապահության, մայրության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ ի՞նչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ՝ լինելով համապատասխան հանձնաժողովի նախագահ:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Այո, ցավոք, այդպես է»:

Գորգիսյանը նաեւ հարցրեց՝ գրեթե բոլոր պոլիկլինիկաներում ունենք խնդիրներ հագեցվածության, ջեռուցման, մասնագետների պակասի, որոշ քայլեր նախատեսո՞ւմ եք անել:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ դա կախված է բյուջեի հնարավորություններից:

Արտակ Զեյնալյանն էլ հարցրեց. «Միգրացիայի բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարեց, որ ՀՀ-ից արտագաղթի պատճառներից մեկն էլ հուսալքությունն է կամ հեռանկարի բացակայությունը, կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե՞ ոչ»:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ մարդիկ աշխատանքի ակնկալիք ՀՀ-ում չեն տեսնում, դրա համար էլ գնում են դուրս՝ աշխատելու. «Երկրորդը՝ իրավական, հոգեբանական խնդիրներ ունեն մարդիկ, սոցիալական խնդիրներ ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031