Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Ստորեւ ներկայացնում ենք Արա Սաղաթելյանի կենսագրությունը:
Արա Կարլենի Սաղաթելյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 21-ին Երեւանում:
1988-1993 թթ՝ սովորել եւ ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, մանկավարժական գիտությունների թեկնածու է:
1991-1992 թթ՝ «Բորսային լրաբեր» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր:
1997-1999 թթ՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի պրոռեկտոր:
1999-2000 թթ՝ «Հայկական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական:
2001-2006 թթ՝ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար, ունի Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի կոչում:
2009-2017 թթ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Մի շարք լրատվամիջոցների եւ մասնագիտական միավորումների հիմնադիր է:
2003 թվականից առ այսօր դասավանդում է ԵՊՀ մանկավարժության ամբիոնում:
Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն