Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:
Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը նաեւ նշել է՝ մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ