Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը մարդու իրավունքները պաշտպանող լինեին՝ այն ժամանակ կպաշտպանեին. Փաշինյան

Մայիս 19,2017 16:22

ԱԺ հանձնաժողովների թվի հարցն է քննարկվում ԱԺ-ում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ եթե Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը նույնիսկ պահպանվի, ինչպես իրենք են առաջարկում, բայց այդ հանձնաժողովի նախագահը լինի, ասենք, Հրայր Թովմասյանը կամ Գեւորգ Կոստանյանը, ի՞նչ տարբերություն՝ այդ հանձնաժողովը կա՞, թե՞ չկա. «Մարդիկ եղել են գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին՝ այն ժամանակ կպաշտպանեին: Նրանք մարդու իրավունքների պաշտպանությունը ոտնահարող թիմի ներկայացուցիչ են»:

Ըստ Փաշինյանի, եթե սկզբունքային ընդդիմության ներկայացուցիչը լինի այդ հանձնաժողովի նախագահը, կունենանք իրավիճակի փոփոխություն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ «Ելքը» նեղ կուսակցական շահերն է պաշտպանում. «Ձեզ պետք է ծառայողական մեքենա, հանձնաժողովի նախագահի պաշտո՞ն, թե սկզբունքային հարց եք լուծում: Դուք պաշտոն եք ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031