Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Էդմոն Մարուքյանը բժիշկ լիներ՝ «Ելքը» ինֆարկտները կհիշեր ու առողջապահության հանձնաժողովը կպահեր. Աշոտյանի հիմնավորումը

Մայիս 19,2017 15:48

Նորմալ եմ վերաբերվում կայացած եւ լուրջ մարդկանց անձնական ամբիցիաներին, որոնք պետք է բավարարվեն միանշանակ, եթե այդ մարդը կարող է»,- ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը այսպես արձագանքեց «Ելքի» առաջարկին, որ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը չկրճատեն, այդ հանձնաժողովի նախագահը պետք է «Ելքից» լինի:

Ըստ պարոն Աշոտյանի, քաղաքական տեսակետից կոռեկտ չի ասել, որ մեծամասնությունը դեմ է խորհրդարանական փոքրամասնությանը հանձնաժողովի նախագահի պորտֆել տալու, քանի որ, նրա խոսքերով՝ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն է եւ ունենալու է 3 հանձնաժողովի նախագահ:

Բովանդակային տեսակետից նա ասաց, որ վստահ է՝ եթե Էդմոն Մարուքյանը ակնառու գյուղատնտես լիներ, ապա «Ելքի» անդամները հետեւողական կհիմնավորեին, որ ճիշտը գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը պահելն է, եթե Էդմոն Մարուքյանը եւ նրա այլ գործընկերները բժիշկ լինեին, ապա հստակ հիմնավորումներ կլսեինք, որ առողջապահության հարցերի հանձնաժողովը կենսական կարեւորություն ունի, որովհետեւ մայրություն, մանկություն, ինֆարկտներ կան եւ այլն:

Աշոտյանն ասաց, որ սա պարզապես «Ելքի» անձնական ցանկությունն է, որը հմտորեն փաթեթավորված է քաղաքական եւ բովանդակային փաթեթի մեջ:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն արձագանքեց, որ վաղուց անցել են այդ տարիքից, որ անձնական ամբիցիաներ ունենան. «Մենք ասում ենք, որ հանձնաժողով կրճատելը ճիշտ չի, որովհետեւ ԱԺ-ին տվել եք լիազորություններ եւ պարտականություններ չափից շատ: ԱԺ-ից 80 մլն դրամ կրճատում եք՝ միլիարդները թողած նախագահականում եւ կառավարությունում: 11-ն էլ քիչ չի, սարքեք 11, մեկն էլ տվեք ՀՅԴ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031